Աղբիւր՝ www.yerkir.am

Յայտնի «The Culture Trip» կայքը ներառել է Հայաստանն աշխարհի 10 հնագոյն երկրների ցանկում:

Յօդւածի հեղինակը նշում է, որ հայերը յայտնի են իրենց մեծ սփիւռքով: Սակայն հայերը նաեւ իրենց երկիրն ունեն արդէն աւելի քան 2600 տարի, իսկ առաջին յիշատակումները նրանց մասին դասւում են մ.թ.ա VI դարին:

«Հայաստանի մայրաքաղաք Երեւանը հիմնւել է մ.թ.ա 782 թւականին: Հայերն առաջինն են քրիստոնէութիւն ընդունել որպէս պետական կրօն 301թ. եւ մինչ օրս երկրի բնակչութեան մեծամասնութիւնը Հայ Առաքելական եկեղեցու յետնորդ է»,-ասւում է յօդւածում, յայտնում է «Նովոստի Արմենիան»:

Նշւում է, որ հայերը ենթարկւել են ցեղասպանութեան:

Հայաստանից բացի, աշխարհի 10 հնագոյն երկրների թւում են` Յունաստանը, Չինաստանը, Պորտուգալիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Իրանը, Սան Մարինոն, Եթովպիան եւ Եգիպտոսը:

The Culture Trip կայքն աւելի քան 5 մլն բաժանորդ ունի եւ մօտ 1,5 մլն հետեւորդ համացանցում: Կայքը ներկայացուցչութիւններ ունի Լոնդոնում, Նիւ Եօրքում, Թել Աւիւում: